Ադրբեջանը հայտարարել է Արցախում ռազմական գործողություններ սկսելու մասին![]() 19 սեպտեմբերի 2023 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը հայտարարել է Արցախում ռազմական գործողություններ սկսելու մասին, նշելով, որ գործողությունները լոկալ բնույթ են կրում։ Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»,–գրում է Haqqin.az-ը։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։Բաքուն հայտարարել է նաև, որ գործողությունների նպատակն է «սահմանդրական կարգի վերականգնումը»։ Որպես «հիմնավարում» Ադրբեջանի ՊՆ–ն հայտարարել է «ադրբեջանական բանակի դեմ հետախուզական ստորաբաժանումների ներթափանցումը, ականազերծված տարածքների կրկնակի ականապատումը, մարտական դիրքերի ուժեղացումը, մարտական պատրաստկանության բարձր վիճակը, լրացուցիչ մոբիլիզացիոն մասերի ստեղծումը»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |