Փաշինյան․ Այս գործողության հիմնական նպատակը ՀՀ-ին ռազմական գործողության մեջ ներքաշելն է![]() 19 սեպտեմբերի 2023 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային Լեռնային Ղարաբաղի դեմ, ասել է, որ այս գործողության հիմնական նպատակը ՀՀ-ին ռազմական գործողության մեջ ներքաշելն է։ «Անընդհատ տեղեկություններ են տարածվում, թե հարվածներ են հասցվում ՀՀ ԶՈւ ուղղությամբ, նկատի ունենալով ԼՂ-ն, ցավոք, դա կրկնում են մեր գործընկերները։ Ուզում եմ արձանագրել, որ ՀՀ-ն ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ, ԼՂ-ում բանակ չունի»,–ասել է նա։ Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ ԼՂ-ի հետ կապի մեջ են։ «Ընդհանուր տեղեկությունն այն է, որ սկզբից ամենատարբեր հրետանային միջոցներով հարվածներ են հասցվել ԼՂ տարածքին, մի քանի ուղղություններից ցամաքային գործողություն են սկսել ընդդեմ Լեռնային Ղարաբաղի»,–ասել է նա։ Վարչապետն ասել է, որ ԼՂ-ից դուրս գալու համար հումանիտար միջանցքներ ստեղծելու վերաբերյալ ադրբեջանական հայտարարությունը ցույց է տալիս էթնիկ զտում իրականացնելու Ադրբեջանի իրական մտադրությունը։ Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի այն հայտարարությանը, որ ռուս խաղաղապահներն իրազեկվել են Ադրբեջանի գործողությունների մասին։ «Մեզ համար տարակուսելի էր տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ-ին, սակայն փաստն այն է, որ մենք այդ գործողության մասին Ռուսաստանի մեր գործընկերներից որևէ տեղեկատվություն չենք ստացել»,–ասել է Փաշինյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |