Դադիվանքի նախկին վանահայրը վիրավորվել է

Դադիվանքի նախկին վանահայրը վիրավորվել է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորվել է Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։ Լուրը հաստատել են Մայր Աթոռի տեղեկատական համակարգից, հայտնում է Panorama.am-ը։

2020-ից հետո Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը Մարտակերտի եկեղեցու քահանան է։

Տեր Հովհաննեսը վիրահատության է ենթարկվել, վնասվել է փայծաղը, հիմա վիճակը կայուն է։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Արցախն ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ է տարհանվել: Զոհերի ու վիրավորների թիվը գնալով աճում է, այդ թվում՝ երեխաների շրջանում: Բաքուն հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ նորընտիր իշխանությունն էլ չլուծարվի:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---