Բայրամովի ելույթի ժամանակ Միրզոյանը ցուցադրաբար լքել է ՄԱԿ ԱԽ նիստերի դահլիճը![]() 22 սեպտեմբերի 2023 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հարցով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցուցադրաբար լքել է նիստերի դահլիճը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի ելույթի ժամանակ։ Բայրամովը տարբեր շինծու մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ փորձելով արադարացնել Ադրբեջանի գործողությունները։ Հակադարձելով ԼՂ–ում բարբարոսություններ գործելու Միրզոյանի հայտարարությանը՝ Բայրամովը մեջբերում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 21–ի ելույթից, այն մասին, որ «ներկա պահին անմիջական վտանգ ԼՂ բնակչությանը չկա»։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |