Փաշինյան․ Չի բացառվում, որ հումանիտար աջակցության մեծ խմբաքանակ մտնի ԼՂ![]() 22 սեպտեմբերի 2023 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված վիճակին, այն բնութագրել է որպես փոփոխական։ Նա հայտարարել է, թե հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ որոշակի դրական հույսեր կան. չի բացառվում, որ սեպտեմբերի 22–ին հումանիտար աջակցության մեծ խմբաքանակ մտնի Լեռնային Ղարաբաղ։ Անդրադառնալով Արցախից բնակչության տարհանման հարցին՝ Փաշինյանն ասել է, որ եթե իրավիճակը չբարելավվի, այնտեղ մնալու անհնարինության դեպքում այդ հարցն օրակարգում կլինի: «Ուզում եմ տեղեկացնել, որ դեռևս սեպտեմբերի 19-ին ես հանձնարարական եմ տվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին և որ 40,000–ից ավելի տեղ է նախապատրաստվել, խոսքը կեցության վայրերի մասին է։ Նա նշել է, որ այս ամենը համաձայնեցված է Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |