Միրզոյանը կոչ է արել ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր տեղակայել ԼՂ-ում![]() 22 սեպտեմբերի 2023 - 10:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ հրատապ նիստում կոչ է արել ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր տեղակայել Լեռնային Ղարաբաղում։ Նա հորդորել է վստահելի քայլեր ձեռնարկել՝ իրականացնելու հետևյալ հրատապ միջոցները․ -դատապարտել ռազմական գործողությունների վերսկսումը և քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների թիրախավորումը, -պահանջել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը՝ ներառյալ այն պարտավորությունները, որոնք կապված են քաղաքացիական բնակչության, մասնավորապես կանանց և երեխաների կենսական քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության հետ, -անհապաղ տեղակայել ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն Լեռնային Ղարաբաղում՝ մարդու իրավունքների, հումանիտար և անվտանգության իրավիճակի վերահսկման և գնահատման նպատակով, -ապահովել ՄԱԿ-ի գործակալությունների և այլ միջազգային կազմակերպությունների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական սկզբունքներին համապատասխան, -ապահովել կողմերի լիարժեք բարեխիղճ համագործակցությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ ռազմական գործողությունների հետևանքները վերացնելու համար, ներառյալ՝ դիերի դուրսբերումը և նույնականացումը, մարտական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց որոնումն ու փրկությունը, ռազմագերիների ազատ արձակումը, մարդասիրական օգնության անվտանգ և անարգել տեղափոխումը՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին խիստ պահպանմամբ, -ապահովել վերջին ագրեսիայի ընթացքում տեղահանված անձանց, ինչպես նաև 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների իրենց տներ՝ ՄԱԿ-ի համապատասխան հաստատությունների մոնիտորինգի և վերահսկողության ներքո, ինչպես նախատեսված էր 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, -ապահովել կենսական նշանակության մատակարարումների, այդ թվում՝ պարենի, դեղորայքի, վառելիքի, գազի և էլեկտրաէներգիայի անհապաղ վերականգնումը, -պահանջել անհապաղ վերականգնել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը Լաչինի միջանցքի երկայնքով՝ Անվտանգության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան, -ապահովել Լեռնային Ղարաբաղի և պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների միջև երկխոսության կայուն միջազգային մեխանիզմ` Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հետ կապված հարցերի հասցեագրման համար: -պահանջել Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիական բնակավայրերից ադրբեջանական ցանկացած զինվորական և իրավապահ մարմինների ներկայացուցիչների դուրսբերումը մինչև բանակցությունների արդյունքները՝ քաղաքացիական բնակչությանը սպառնացող խուճապը, սադրանքներն ու էսկալացիան բացառելու համար, -բացառել Լեռնային Ղարաբաղի քաղաքական և ռազմական ներկայացուցիչների և անձնակազմի նկատմամբ պատժիչ գործողությունները, -հնարավորություն ստեղծել Միավորված ազգերի կազմակերպության մանդատի ներքո խաղաղապահ ուժերի համար՝ պահպանելու կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |