ԱՄՆ Սենատ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների և ՀՀ–ին ռազմական ֆինանսավորում թույլատրելու օրինագիծ է ներկայացվել![]() 22 սեպտեմբերի 2023 - 15:07 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի գլխավորությամբ երկկուսակցական օրինագիծ է ներկայացվել Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու ու «Ադրբեջանի ագրեսիայի դեմ հայերին աջակցելու համար»։ «Հաջակցություն հայերին ադրբեջանական ագրեսիայի դեմ» (Supporting Armenians Against Azerbaijani Aggression Act) վերնագրով օրինագիծը ներկայացնողների թվում են նաև սենատորներ Բիլ Քեսսիդին, Քրիս Վան Հոլենն, Ալեքս Փադիլան, Շելդոն Ուայթհաուսը և Գարի Փիթերսը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Օրենսդրական այս նախաձեռնության վերաբերյալ հաղորդագրության մեջ նշվում է, որ օրնագիծն առաջ է քաշվել «ի պատասխան Ադրբեջանի կառավարության գործողությունների»: Այն նախատեսում է մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի հայությանը, կանխել անվտանգության օգնության տրամադրումն Ադրբեջանի կառավարությանը, ինչպես նաև կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայերի նկատմամբ կատարված ենթադրյալ վայրագությունների համար։ Մասնավորապես, օրինագիծն առաջարկում է հետ կանչել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի չեղարկման լիազորությունը, որը սահմանափակում է Ադրբեջանի կառավարությանը օգնություն ցուցաբերելու հնարավորությունը: Օրենքի նախագիծը նաև թույլատրում է արտաքին ռազմական ֆինանսավորման տրամադրել Հայաստանին, նախատեսում է մշակել ռազմավարություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել «Ալիևի ռեժիմի դեմ հայերի նկատմամբ նրա գործողությունների համար»: «Նախագահ Ալիևը բազմիցս ցույց է տվել, որ ոչ մի բանի առջև կանգ չի առնելու Լեռնային Ղարաբաղից հայությանն արմատախիլ անելու և իր հարևաններին սպառնալու ճանապարհին։ Այս հրատապ երկկուսակցական օրենսդրական նախաձեռնությունը ամրապնդում է մեր հավաքական աջակցությունը հայերին և հստակ ուղերձ է հղում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որ Միացյալ Նահանգները ձեռքերը ծալած չի նստի, այն ժամանակ, երբ Ալիևի ռեժիմը իրականացնում է սովի և ռազմական գործողությունների իր դաժան արշավները»,- ասել է սենատոր Մենենդեսը: Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |