9 վիրավոր ԿԽՄԿ ուղեկցությամբ Մարտունուց տեղափոխվել է Ստեփանակերտ

9 վիրավոր ԿԽՄԿ ուղեկցությամբ Մարտունուց տեղափոխվել է Ստեփանակերտ

PanARMENIAN.Net - 9 վիրավոր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Մարտունուց տեղափոխվել է Ստեփանակերտ։ Այդ մասին հայտնել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Դրա հետ նաև հիվանդանոցին փոխանցել ենք որոշակի քանակով բժշկական պարագաներ»,– ասել է նա։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Արցախի երկու հիվանդանոցներին բժշկական անհրաժեշտ պարագաներ էր փոխանցել նաև սեպտեմբերի 19-ին։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---