Ոստիկանությունը 142 ցուցարարի է բերման ենթարկել![]() 25 սեպտեմբերի 2023 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25–ի վաղ առավոտից Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել, կաթվածահար արել որոշ հատվածների երթևեկությունը։ Ժամը 10։00-ի դրությամբ 142 քաղաքացի է բերման ենթարկվել, ասել են ոստիկանության լրատվական ծառայությունից, հայտնում է Sputnik Արմենիան։ Էրեբունու ոստիկանական բաժին բերման է ենթարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը: Նա ձերբակալվել է, հայտնել է պատգամավորի փաստաբանը։ Քաղաքացիները բաժիններ են տարվել «Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածի հատկանիշներով։ Ցուցարարները փակել էին Սարյանի, Թումանյանի, Աբովյանի և այլ փողոցներ։ Սեպտեմբերի 19–ից մայրաքաղաքում մեկնարկել են հանրահավաքները, երթերը և քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ պայմանավորված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված ծանր վիճակով։ Ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը: Սեպտեմբերի 22–ից ցույցերին են միացել երևանյան բուհերի ուսանողները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |