Ucom-ի գլխավոր տնօրենը հատուկ դասախոսություն է կարդացել «Առաջնորդության դպրոցում»![]() 25 սեպտեմբերի 2023 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Օրերս «Յուքոմ ՓԲԸ» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն առաջնորդության վերաբերյալ հատուկ դասախոսությամբ է հանդես եկել «Առաջնորդության դպրոցի» ուսանողների համար: Դրանով է մեկնարկել «Առաջնորդության դպրոցի» սաների 2023-2024թթ. ուսումնական տարին: Յիրիկյանը ներկայացրել է գործարար ոլորտում առաջնորդության և կառավարման հիմնական սկզբունքները՝ հիմնվելով հեռահաղորդակցության ոլորտում 25 տարվա իր փորձի վրա, խոսել է առաջնորդի՝ հատկապես պատասխանատու իրավիճակներում որոշումներ կայացնելու օրինակներից, շեշտել կառավարչի և առաջնորդի միջև էական տարբերությունը: «Ընկերության աշխատակիցները պետք է վստահ լինեն, որ ցանկացած մտահոգություն կամ առաջարկ, որը կներկայացնեն իրենց անմիջական ղեկավարին, կհասնի ամենաբարձր մակարդակ և հաշվի կառնվի: Այո՛, աշխատակիցը պետք է լսված լինի, իսկ առաջնորդը պետք է կարողանա որոշում կայացնել՝ կարծիքներն ուշադիր լսելուց հետո։ Երբ միանում ես արդեն իսկ կայացած ընկերությանը, անհրաժեշտ է խորապես ծանոթանալ առկա կորպորատիվ մշակույթին, ուշադրություն դարձնել արդեն իսկ ձևավորված արժեքներին և անընդունելի վարքագիծ նկատելու դեպքում՝ համբերատար ու հոգատար կերպով պետք է փոխել այն», - իր փորձն է ներկայացրել «Յուքոմ ՓԲԸ» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Դասընթացի ընթացքում 18-35 տարեկան մոտ 30 ուսանող հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերն ուղղել «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենին, ստանալ գործնական խորհուրդներ՝ առաջնորդության ճանապարհին կողմնորոշվելու համար, տեղեկանալ հայկական ընկերությունում առաջնորդի դեր ստանձնելու մարտահրավերների և առավելությունների մասին: «Առաջնորդության դպրոց» հիմնադրամը գործում է 2009 թվականից։ Վերջինիս գերակայություններից է գործնական նախագծերի ու աշխատանքների իրականացումը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |