Հովիկ Աղազարյանին հարվածած քաղաքացին կալանավորվել է![]() 25 սեպտեմբերի 2023 - 13:42 AMT PanARMENIAN.Net - «Եռաբլուր» զինվորական պանթեոնում սեպտեմբերի 21-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարվածելու համար Արմեն Գալստյանը 2 ամսով կալանավորվել է: Այդ մասին տեղեկացրել է Արմեն Գալստյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Արմեն Գալստյանը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հայրն է։ Որոշումը կայացվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, բավարարվել է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչի ներկայացրած միջնորդությունը, գրում է «Հայկական ժամանակը»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մեկ անձ ձերբակալվել էր՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |