Le Mond. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հանգույց է, որը հնարավոր չէ քանդել29 ապրիլի 2009 - 21:47 AMT PanARMENIAN.Net - Երբեմնի բոլոր ներխուժումների պարտադիր կետը հանդիսացող Հարավային Կովկասը վերածվել է սահմանակից տերությունների` Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին քաղաքական լաբորատորիայի: Այդ մասին գրում է ֆրանսիական Le Mond թերթը: «Իրադրության փոփոխման հաստատումը դարձավ ապրիլի 22-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված համաձայնագիրը` «ճանապարհային քարտեզը»: Չնայած բազմաթիվ անլուծելի հակասություններին, երկու երկրների հարաբերություները վերջին ժամանակներս բարելավվել են»,- նշում է թերթի տեսաբան Մարի Ժեգոն:Հոդվածում ընդգծվում է, որ թուրք-հայկական ջերմացումը շահավետ չէ Ադրբեջանին, չէ՞ որ հենց ի նշան Բաքվի հետ համերաշխության Անկարան 1993թ. խզեց իր հարաբերությունները Հայաստանի հետ: «Անկլավի կարգավիճակը հանգույց է, որը հնարավոր չէ քանդել: Ադրբեջանցիները պաշտպանում են տարածքային ամբողջականության սկզբունքը, ղարաբաղյան հայերը` ինքնորոշման իրավունքը: Այս լատենտային հակամարտության լուծումը կարող էր փոխել տարածաշրջանում առկա իրադրությունը: Դրանում շահագրգռված է նաեւ Ռուսաստանը, որը Վրաստանի հետ օգոստոսյան հակամարտությունից հետո հնարավորություն չունի իրականացնելու Հայաստանում իր ռազմակայանների սնուցումը»,- գրում է Le Mond-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |