Հաջիև. Աշխատում ենք ԿԽՄԿ համար Կապան–Գորիս ճանապարհը բացելու ուղղությամբ

Հաջիև. Աշխատում ենք  ԿԽՄԿ համար Կապան–Գորիս ճանապարհը բացելու ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ աշխատում ենԿԽՄԿ համար Կապան–Գորիս ճանապարհահատվածը բացելու ուղղությամբ։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Աշխատանքներ են տարվում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին Գորիս-Կապան-Էյվազլի-Ֆիզուլի-Շուշի-Ստեփանակերտ ճանապարհով բժշկական տարհանման և մարդասիրական օգնության բացառիկ մուտք ապահովելու ուղղությամբ»,–ասվում է գրառման մեջ:

Նա նշել է նաև, թե Ադրբեջանը դեղորայք է ուղարկել Ստեփանակերտ և պատրաստ է հիվանդատեղեր տրամադրել մոտակա հիվանդանոցներում Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունից տուժածների համար։

Սեպտեմբերի 25-ին Արցախի Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով առնվազն 20 զոհ կա, հարյուրավոր վիրավորներ։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։ Ուղղաթիռով բժիշկների թիմն անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով Հայաստանից մեկնել է Ստեփանակերտ` օգնելու պայթյունից տուժածներին: Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---