Դրամի արժեզրկումն անդրադարձել է «ՎՏԲ Բանկ (Հայաստան)» ՓԲԸ գործունեության վրա29 ապրիլի 2009 - 21:58 AMT PanARMENIAN.Net - 2009 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապված իրավիճակն անդրադարձել է նաեւ «ՎՏԲ Բանկ (Հայաստան)» ՓԲԸ ցուցանիշների վրա: Այդ մասին լրագրողներին չորեքշաբթի օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է «ՎՏԲ Բանկ (Հայաստան)» ՓԲԸ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը: Ընդ որում, նրա խոսքերով, բանկը չի դադարեցրել վարկավորման գործընթացը, եւ բանկի վարկային փաթեթը 2009թ. 1-ին եռամսյակում ավելացել է մինչեւ 74,2 մլրդ. ՀՀ դրամ` 2008թ. համեմատ աճելով 5%: Ինչպես հաղորդել է գլխավոր տնօրենը, հաճախորդներից ներգրաված միջոցների ծավալը 2009թ. 1-ին եռամսյակում աճել է 21%-ով եւ կազմել է 33,3 մլրդ ՀՀ դրամ:« 40%-ով աճել է ժամկետային ավանդների ծավալը` հասնելով մինչ- 20,7 մլրդ ՀՀ դրամի», - ասել է նա: Այդ առնչությամբ Օվսյաննիկովը նշել է, որ դա լավ ցուցանիշ է, քան որ այդ եռամսյակում եղել է նաեւ դրամի արժեզրկում եւ հաճախորդների ավանդները դրամից դոլարի վերաձեւակերպման հետ կապված որոշ ակնկալումներ, եղել են նաեւ «ժամկետային ավանդներից խուսափելու» փորձեր: Սակայն այժմ, բանկի գլխավոր տնօրենի կարծիքով, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ավանդատուի համար կարեւոր է ոչ միան դեպոզիտների տոկոսադրույքը, այլեւ այն բանկի հուսալիությունը, որում նրանք միջոցներ են ներդնում: Գլխավոր տնօրենը հաղորդել է, որ 2008 թվականի սկզբին դրամային եւ դոլարային ավանդների հարաբերակցությունը կազմել է 50/50 տոկոս: Այդ առնչությամբ, Օվսյաննիկովն ավելացրել է, որ դոլարային դեպոզիտների հարաբերակցությունը դրամայինների նկատմամբ տվյալ պահին կազմում է 80 եւ 20 տոկոս համապատասխանաբար, եւ ազգային արժույթի նկատմամբ բնակչության վստահությունը փոխելու համար որոշ ժամանակ կպահանջվի: Այն հարցին, թե արդյո՞ք հայկական բանկերը կդիմակայեն դրամի եւս մեկ արժեզրկմանը, Օվսյաննիկովը պատասխանել է, որ առեւտրային բանկերի կապիտալով ապահովված լինելու մակարդակը բավականին բարձր է, եւ բանկերի 80-90 տոկոսը կարող է դիմակայել այդ հարվածին: Ինչ վերաբերում է Հայաստանի Կենտրոնական բանկի կանխատեսած դրամի տատանումներին 1ԱՄՆ դոլարի դիմաց 360-380 դրամի սահմաններում, ապա բանկիրի խոսքերով, ինքը համաձայն է ԿԲ-ի կանխատեսումներին: «Գործառնական եկամուտը 2009թ. 1-ին եռամսյակում կազմել է 1,6 մլրդ ՀՀ դրամ, իսկ զուտ շահույթի առնչությամբ, ցավոք, Հայաստանում բանկի գործունեության ողջ ընթացքում առաջին անգամ վնաս է արձանագրվել` 136 մլն դրամ», - ասել է նա: Գլխավոր տնօրենի կարծիքով, վնասի 80 տոկոսը կապված էր հենց դրամի արժեզրկման հետ, իսկ 20 տոկոսը` պահուստների մեծացման, քանի որ այժմ փոխառուների համար դժվար ժամանակներ են, հետեւաբար, ռիսկերի առնչությամբ նոր ընթացակարգեր կիրառելով, բանկը լրացուցիչ պահուստներ է վերստեղծել` կապիտալի բավարար լինելն ու բանկում հաճախորդների ներդրած միջոցների վերադարձն ապահովելու նպատակով: Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 3-ին վերադարձել էր դրամի լողացող փոխարժեքի քաղաքականությանը: ԿԲ մասնագետների գնահատմամբ, 2009 թվականին միջին հավասարակշռված փոխարժեքը նախատեսվում է 1 ԱՄՆ դոլարի դիմաց 360-380 դրամի սահմաններում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ |