Շտապօգնության մոտ 30 մեքենա ՀՀ–ից ուղևորվել է Արցախ. 7 տուժած արդեն Երևանում է![]() 26 սեպտեմբերի 2023 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Շտապօգնության մոտ 30 մեքենա Կարմիր Խաչ միջազգային մարդասիրական կազմակերպության ուղեկցությամբ ուղևորվել է Արցախ։ Այդ մասին հայտնում է Factor TV-ի թղթակիցը՝ Գորիսից Արցախ տանող մայրուղու առաջին անցակետից։ Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով 7 տուժած արդեն ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է, հայտնում է առողջապահության նախարարությունը։ Նրանք անցնում են հետազոտություններն ու ստանում անհրաժեշտ բուժում: Բժիշկները 4-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ն այրվածքային բաժանմունքում են, առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն: Բացի այդ, Բաքվի հետ պայմանավորվածությամբ՝ ռուս խաղաղապահների ուղղաթիռները պայթյունից տուժած քաղաքացիներին Ստեփանակերտից տեղափոխում են ՀՀ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախում վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով հիվանդանոցներ են ընդունվել 290 տուժածներ, Հայաստանից բժիշկների թիմն այսօր առավոտյան ուղղաթիռով մեկնել է Արցախ և Ստեփանակերտից առաջին տուժածներին արդեն տեղափոխել Սիսիան։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |