Պուտինը և Ռայիսին քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը. Հետաքրքրված են «3+3» հարթակի ակտիվացմամբ

Պուտինը և Ռայիսին քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը. Հետաքրքրված են «3+3» հարթակի ակտիվացմամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էբրահիմ Ռայիսին քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Կարծիքների հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ»,–ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ ՌԴ նախագահը տեղեկացրել է զրուցակցին ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեության, այդ թվում՝ «Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչներին հումանիտար օգնության, հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության մասին»։

Պուտինն ու Ռայիսին հետաքրքրություն են հայտնել «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) ակտիվացմամբ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---