Փոխվարչապետ․ 19,000 մարդ է հատել Կոռնիձորի անցակետը![]() 26 սեպտեմբերի 2023 - 18:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, որը համակարգում է կառավարության «Հումանիտար կենտրոնի» աշխատանքները, հայտարարել է, որ վերջին տվյալով՝ 19,000 մարդ է հատել Կոռնիձորի անցակետը։ «19 հազար մարդ է հատել Կոռնիձորի անցակետը։ 19 հազարից 2500-ն արդեն գտնվում է իրենց տեղակայման վայրերում, այն մարդիկ, ովքեր դիմել են կառավարությանն աջակցություն ստանալու համար։ Այս պահին Գորիսում գտնվում է 1200 մարդ, ովքեր դեռևս տեղավորման փուլում են, դա հասկանալի պատճառներով որոշակի ժամանակ է պահանջում»,- ասել է Խաչատրյանը, հայտնում է «Փաստինֆոն»։ Նա տեղեկացրել է, որ 500 արցախցի տեղակայվել է Վայքում, 500-ն էլ՝ Գեղարքունիքում։ «Այս ժամերի ընթացքում շարունակում ենք նրանց կեցության վայրերով ապահովել նաև Տավուշի մարզում»,- ասել է փոխվարչապետը։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |