ԱՆ․ Փորձելու ենք հնարավորինս արագ տեղափոխել թե պայթյունից տուժածներին, թե վիրավորներին![]() 26 սեպտեմբերի 2023 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գորիսում լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» ուղղաթիռներով Ստեփանակերտից տեղափոխված 23 տուժած հետազոտությունների և բուժօգնության փուլում են։ «Փոխադրումներն անընդհատ, հերթափոխով կիրականացվեն: Մինչև երեկո ամբողջ կարողություններով փորձելու ենք հնարավորինս արագ տեղափոխել մարդկանց»,- ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Նա նշել է, որ հիմա արդեն 23 շտապօգնութան մեքենա Ստեփանակերտից Երևան է շարժվել, նրանք տեղափոխում են թե այրվածքներով, թե վիրավոր հայրենակիցներին։ Նախարարը հայտնել է, որ հայաստանցի բժիշկներին են միանում նաև արտերկրից ժամանած մասնագետները: «Արդեն կա Իսպանիայից եկած բժիշկների խումբ, սպասում են նաև Մեծ Բրիտանիայից նեղ մասնագետների խմբի, կան սպասվող թիմեր նաև երկրներից, նեղ մասնագետների»,– ասել է նա՝ հավելելով, որ հայ բժիշկները ևս, ցավոք, բավական մեծ փորձ ունեն այդ առումով։ Սեպտեմբերի 25-ին Արցախի Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով առնվազն 20 զոհ կա, հարյուրավոր վիրավորներ։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։ Ուղղաթիռով բժիշկների թիմն անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով Հայաստանից մեկնել է Ստեփանակերտ` օգնելու պայթյունից տուժածներին: Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |