ՌԴ ԱԳՆ. Ակնկալում ենք, որ Երևանին ուղղված մեր ազդակները կլսվեն և պատշաճ կընկալվեն27 սեպտեմբերի 2023 - 16:43 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ շփումները Մոսկվայի և Երևանի միջև շարունակվում են տարբեր մակարդակներում։ «Մենք ակնկալում ենք, որ մեր ազդակները կլսվեն և կընկալվեն պատշաճ կերպով»,–ասել է նա, գրում է Gazeta.ru-ն։ Զախարովան նաև ասել է, որ Ռուսաստանը միշտ «խնամքով է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, չի եղել հարաբերությունների սրման նախաձեռնողը»։ Զախարովան նշել է, որ ՌԴ–ն ելնում է նրանից, որ «բոլոր պայմանավորվածությունները երկկողմ գործակցության վերաբերյալ հետագայում ևս կկատարվեն` ի շահ երկու ժողովրդի»։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի նամակը ՀՀ վարաչպետին, հայտարարել է, որ ԱՄՆ–ն չի կարող մրցել ՌԴ հետ ՀՀ անվտանգության ապահովման, նաև էներգետիկ և տնտեսության ոլորտներում։ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարություն էր տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 24–ի ուղերձի վերաբերյալ, որտեղ ասվում է, որ Երևանը հսկայական սխալ է գործում՝ փորձելով գիտակցաբար փլուզել Մոսկվայի հետ կապերը։ Նշվում էր, որ Փաշինյանը խոստովանել է, որ այս ամբողջ ընթացքում պատրաստում էր երկիրը շրջադարձի ՌԴ–ից։ Ընթերցեք նաև․ Զախարովա․ ԱՄՆ–ն և ԵՄ–ն դրդում են Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ–ից Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել |