ՌԴ–ն և Թուրքիան ցավակցել են ԼՂ–ում վառելիքի պահեստի պայթյունի զոհերի կապակցությամբ27 սեպտեմբերի 2023 - 17:00 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը ցավակցում է Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի զոհերի կապակցությամբ։ «Տեսնում ենք, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, մեղմ ասած, շարունակում է բարդ մնալ։ Առաջին հերթին կցանկանայի ցավակցություն հայտնել պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին։ Բոլոր տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։ Զախարովան նշել է նաև, որ ռուս խաղաղապահները ակտիվ մասնակցություն են ունեցել հրդեհի մարման աշխատանքներին, 120 վիրավոր տարհանվել է ՀՀ խաղաղապահների ուղղաթիռներով։ Պաշտոնական Անկարան ևս ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերի կապակցությամբ։ Այդ մասին հաղորդագրությունը հրապարակված է Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում, հայտնում է «Ազատությունը»։ «Մեր ցավակցությունն ենք հայտնում այս ողբերգական դեպքի հետևանքով զոհվածների հարազատներին, ապաքինում ենք մաղթում վիրավորներին։ Թուրքիան պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օգնություն», - ասված է հայտարարության մեջ։ Սեպտեմբերի 25-ին Արցախի Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով առնվազն 20 զոհ կա, հարյուրավոր վիրավորներ։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։ Ուղղաթիռով բժիշկների թիմն անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով Հայաստանից մեկնել է Ստեփանակերտ` օգնելու պայթյունից տուժածներին: Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |