Փաուերն ու Քիմը Բաքվում են՝ պաշտոնյաների հետ քննարկելու են իրավիճակը ԼՂ–ում27 սեպտեմբերի 2023 - 18:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը և Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը Բաքվում են, հայտնում է Interfax.az-ը՝ USAID–ին հղումով։ Նրան, ԱՄՆ պետդեպի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմին և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին արդեն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նշվում է, որ Փաուերը հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ, որոնց ընթացքում քննարկվելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ «Իր այցի ընթացքում Փաուերը նաև կքննարկի կայուն խաղաղության հեռանկարները Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ հիմնված ինքիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանից առաջ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը և Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը Հայաստանում էին՝ հաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բռնություններից բխող հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |