Թոմ Քաթինան անըմբռնելի է համարում Վարդանյանի հետ կատարվածը, Լեմկինի ինստիտուտը խորապես մտահոգված է27 սեպտեմբերի 2023 - 18:33 AMT PanARMENIAN.Net - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջին մրցանակակիր, հայտնի բժիշկ Թոմ Քաթինան անըմբռնելի է համարում այն, ինչ տեղի է ունեցել ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ, որին Լաչինի անցակետում ձերբակալել են ադրբեջանցիները։ Այդ մասին Քաթինան գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Անհավատալի է… Ցասում և կոտրված սիրտ: Ռուբեն Վարդանյանը կարեկից և անձնվեր մարդ է, որը հենարան է եղել Արցախի ժողովրդին։ Այն, ինչ տեղի է ունեցել, ըմբռնման սահմաններից դուրս է: Աղոթում եմ Ռուբենի և նրա ընտանիքի համար»,– ասվում է գրառման մեջ։ Իր հերթին, Լեմկինի ինստիտուտը խորը մտահոգություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի ձերբակալության փաստով, հայտնում է Sputnik Արմենիան։ «Վարդանյանը, որը միշտ բացահայտ պաշտպանել է Արցախի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանի առանձնահատուկ ատելությանն է արժանացել։ Նա և Արցախի կառավարության ու ինքնապաշտպանության բանակի ներկա և նախկին անդամներ կոչվել են «անջատողականներ և ահաբեկիչներ»… Որակումներ, որոնք պետություններն օգտագործում են ապօրինի ձերբակալություններն ու սպանություններն արդարացնելու համար»,– ասված է հայտարարությունում։ Ինստիտուտից նշել են, որ Վարդանյանի կյանքի և անվտանգության համար մտահոգությունն արդարացված է` հատկապես հաշվի առնելով այն վերաբերմունքը, որին արժանանում են 2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիները: «Դա լավ փաստագրված է»,– ընդգծել է Լեմկինի ինստիտուտը։ Կառույցը Ռուսաստանի և ԱՄՆ, ինչպես նաև աշխարհի մյուս բոլոր առաջնորդներին կոչ է անում, որպեսզի պահանջեն Ռուբեն Վարդանյանի անվտանգ տեղափոխումն Ադրբեջանից, իսկ Արցախի կառավարության մյուս անդամների, ինչպես նաև պաշտպանության բանակի զինծառայողներն անարգել դուրս գան Արցախից։ Վարդանյանի պաշտպանության համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ Բաքվից պահանջելով տեղեկություններ տրամադրել, թե ուր են նրան տարել և ինչ վիճակում է։ Ադրբեջանը հաստատել է Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու տեղեկությունը։ Պետական սահմանային ծառայության արագ արձագանքման ուժերի անդամների ուղեկցությամբ նրան տեղափոխել են Բաքու։ Նշվում է, որ Վարդանյանը հանձնվել է համապատասխան մարմիններին՝ նրա վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն էր տարածել նշելով, որ առավոտյան ամուսինը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |