«Գազպրոմ Արմենիան» պատրաստ է փոխհատուցել Արցախից տեղահանված 300 ընտանիքի կեցավայրի վարձի և կոմունալ ծախսերը27 սեպտեմբերի 2023 - 18:34 AMT PanARMENIAN.Net - «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատրաստ է ՀՀ մարզերում կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում տրամադրել տեղահանված 300 ընտանիքի՝ համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հաշվառված տվյալների: Այդ մասին ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ձևավորված օպերատիվ շտաբը քննարկել է մի շարք աջակցության ծրագրեր՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով: Նախատեսվում է նաև հնարավորինս կարճ ժամկետներում կազմակերպել ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» պանսիոնատի շահագործումն ու ենթակառուցվածքների վերականգնումը՝ տեղահանված ընտանիքներին լրացուցիչ կացարաններով և կենցաղային անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար: «Զուգահեռ գույքագրվում են կարճաժամկետ աջակցության համար նախատեսվող այլ ռեսուրսներ՝ համակարգող մարմինների կողմից ներկայացվող կարիքներին համապատասխան»,–ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով Համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: |