Նախագիծ․ 2024-ից բնակարանների ստվերային վարձակալության տուգանք կսահմանվի![]() 28 սեպտեմբերի 2023 - 14:12 AMT PanARMENIAN.Net - 2024-ից Հայաստանում սեփականատերերի համար տուգանք կսահմանվի բնակարաններն առանց պայմանագրի, ստվերային վարձակալության հանձնելու համար։ Նախագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Ներկայացնելով այն՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը նշել է, որ շատ հաճախ բնակարանների վարձակալության գործարքը չի կնքվում և հետևաբար չի վճարվում սահմանված եկամտահարկի 10%-ը։ Ըստ Թամազյանի` պատասխանատվություն կսահմանվի այն դեպքերի համար, երբ օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում կհայտնաբերվեն այնպիսի դեպքեր, երբ գույքը հանձնվում է վարձակալության կամ պետական գրանցում չի ստացել այդ վաձակալության գործարքը, կամ նախապես հարկային մարմին հայտարարություն չի ներկայացվել ֆիզիկական անձի կողմից վարձակալության գործարքի առկայության վերաբերյալ: Սահմանվում է նաև, որ ապահովագրական գործակալները և բրոքերները հատուկ հարկման, մասնավորապես, շրջանառության համակարգում չեն գործելու: Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |