Ռուսական դիվանագիտության հերթական ձախողո՞ւմը29 ապրիլի 2009 - 22:56 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական համաձայնագիրն, որ կնքվեց Կովկասից հեռու գտնվող Շվեյցարիայում, հերթական անգամ ապացուցում է այն պարզ ճշմարտությունը, որ ռուսական դիվանագիտութունը վերջին տարիներին կանոնավոր կերպով ձեռքից բաց էր թողնում նախաձեռնությունը նախկին խորհրդային տարածքում: Ինչպես գրում է Աջար Կուրտովը «Ուր կարող է բերել ճանապարհային քարտեզը» հոդվածում, նախաձեռնությունը դե-ֆակտո, երբեմն նույնիսկ դե-յուրե իրենց ձեռքն են առնում այլ ուժեր` զրկելով Մոսկվային լայն մանեւվրի հնարավորությունից: «Նույն ուղղությամբ է աշխատում նաեւ այս դեպքում կիրառվող դիվանագիտական տերմինաբանությունը: Չէ որ «ճանապարհային քարտեզը» շտամպ է, վերցրած ամերիկյան եւ արեւմտաեվրոպական բառապաշարից: Գլխավորը համաձայնագրի բովանդակությունն է եւ այն, թե ինչպես կարող է այն անդրադառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում գործընթացների զարգացումների վրա: Դեռեւս հայ-թուրքական համաձայնագրի կոնկրետ մանրամասները հայտնի չեն: Այս դեպքում մեզ հուզում է Ռուսաստանի դիրքորոշումը: Իսկ այն, ցավոք, դեռեւս բացակայում է: Մինչդեռ հայ-թուրքական հարաբերությունները դժվար է պատկերացնել առանց հաշվի առնելու մի շարք այլ պետությունների, առաջին հերթին Ռուսաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իրանի, Վրաստանի, Հունաստանի, Իսրայելի, Կենտրոնական Ասիայի երկրների, որոշ արաբական պետությունների շահերը հաշվի առնելու»,-նշվում է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի հոդվածում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |