ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից Հռոմի ստատուտի վավերացումն ամենաբացասական հետևանքները կունենա հայ-ռուսական հարաբերությունների համար![]() 28 սեպտեմբերի 2023 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման մասին որոշումն ամենաբացասական հետևանքները կունենա հայ-ռուսական հարաբերությունների համար։ Այդ մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ–ից, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նշվում է, որ «Երևանի նախաձեռնությունը երկկողմ համաձայնագրի մասին դիտարկվել է, Մոսկվան առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող էր ընդունելի լինել երկու կողմի համար։ Ցավոք, այն հաշվի չի առնվել, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում են կայացրել հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման»,–ասել են գերատեսչությունից։ «ՀՀ ներկայացուցիչների այն թեզը, թե ՄՔԴ–ին միանալն իբր ոչ մի ազդեցություն չի ունենա հայ–ռուսական հարաբերությունների վրա, չի համապատասխանում իրականությանը։ Առնվազն, դժվար է պատկերացնել ՌԴ ղեկավարության այցերը հանրապետություն, հատկապես այն պարագայում, երբ իշխող կուսակցության պատգամավորները կոչեր են անում Հաագայի հարցումով Պուտինին ձերբակալելու վերաբերյալ»,–ասել են ԱԳՆ–ից։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է երկկողմ համաձայնագիր ստորագրել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի հարցի իրավական լուծման համար: Նա հայտնել է, որ դեռ ամիսներ առաջ, ապրիլին, ռուս գործընկերներին համապատասխան առաջարկն արվել է, համաձայնագրի տեքստն ուղարկվել է, սպասում են պատասխանին։ Նրա խոսքով, եթե անգամ ռուսական կողմը չցանկանա ստորագրել այդ համաձայնագիրը, ապա, միևնույն է, անիմաստ է խոսել ՌԴ նախագահի Հայաստան այցելելու դեպքում հնարավոր ձերբակալության մասին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |