Բեգլարյան․ ԱՀ լուծարման մասին հրամանագիրն ապօրինի է և ոչ լեգիտիմ![]() 29 սեպտեմբերի 2023 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախկին պետնախարար և Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի սեպտեմբերի 28–ի հրամանագիրն ԱՀ լուծարման մասին որակել է ապօրինի և ոչ լեգիտիմ։ Նա գրել է այդ մասին Տելեգրամի իր ալիքում։ «Արցախի նախագահի հրամանագիրը հանրապետության լուծարման մասին ապօրինի է և ոչ լեգիտիմ․ 1․Ոչ մի նախագահ իրավունք չունի լուծարել ժողովրդի կողմից հանրաքվեով ձևավորված հանրապետությունը։ 2․ Սույն հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի դաժան ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի արդյունքում։ Այն անվավեր է և ոչ մի բանի մասին»,–ասվում է գրառման մեջ։ Բեգլարյանն իր նախորդ գրառման մեջ տեղեկացրել էր, որ ազատության մեջ է և անվտանգ վայրում, որը նա չի կարող բացահայտել անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ բազմաթիվ սպառնալիքներ է ստանում ատելության հողի վրա։ Սամվել Շահրամանյանի սեպտեմբերի 28–ի հրամանագրով՝ մինչև 2024 թ․ հունվարի 1-ը պետք է լուծարվեն պետական բոլոր պետական մարմինները և դրանց ենթակա կազմակերպությունները, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարեցնում է իր գոյությունը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |