Շառլ Ազնավուրը պարգեւատրվել է Քվեբեկի ազգային շքանշանով

PanARMENIAN.Net - Մոնրեալում տեղի է ունեցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մեծարման արարողությունը: Քվեբեկի նահանգի ղեկավար Ժան Շարեսի հրավերով արարողությանը ներկա էր Հայ Առաքելական Եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Խաժակ Հակոբյանը: Արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 25-ին Մոնրեալի Կերպարվեստի թանգարանում: Արարողության ժամանակ Քվեբեկի վարչապետը պարգեւատրել է Շառլ Ազնավուրին Քվեբեկի ազգային շքանշանով:



Անցյալ տարի Շառլ Ազնավուրը պարգեւատրվել էր Կանադայի ազգային շքանշանով Քվեբեկի 400-ամյակի տոնակատարության շրջանակներում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---