ՀՀ ԱԺ խոսնակն առաջարկել է Դաշնակցությանը պահպանել խորհրդարանում զբաղեցրած պաշտոնները29 ապրիլի 2009 - 23:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի այսօրվա նիստում խոսնակ Հովիկ Աբրահամյանը կոալիցիայի անունից առաջարկեց Դաշնակցության ներկայացուցիչներին չլքել խորհրդարանում զբաղեցրած պաշտոնները եւ ետ կանչել մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնից հրաժարականների իրենց դիմումները: ՀՅԴ մամլո քարտուղար Արեգ Սավբուլյանը PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել, որ «հարցը դեռեւք քննարկվում է փակ դռների ետեւում եւ դեռեւս ոչինչ հայտնի չէ»: Իրազեկ աղբյուրներից PanARMENIAN.Net ին հայտնի է դարձել, որ մի քանի րոպե առաջ քննարկումն ավարտվել է առանց որեւէ որոշում կայացնելու եւ կշարունակվի վաղը: Կուսակցությունն առավել հակված է պահպանել մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները, քանի որ մասնակցությունը, մասնավորապես, պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի հանձնաժողովի աշխատանքներին թույլ կտա Դաշնակցությանը վերահսկել եւ ժամանակին արձագանքել Հայաստանի համար կարեւորագույն մարտահրավերներին: Նման որոշման կայացման համար արդեն այսօր խոչընդոտ է դարձել հասարակության աչքերում կուսակցության իմիջը կորցնելու վտանգը: Քննարկունը կշարունակվի վաղը: Ապրիլի 27-ին ՀՅԴ-ն պաշտոնապես հրաժարվեց կոալիցիային հետագա մասնակցությունից: Կուսակցությունը հրաժարվեց նաեւ կառավարությունում եւ խորհրդարանում զբաղեցրած պաշտոններից: ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը զբաղեցնում է Հայաստանի ԱԺ փոխխոսնակի պաշտոնը, Արմեն Ռուստամյանը` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարն է, իսկ Արթուր Աղաբեկյանը` պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի հանձնաժողովի նախագահն է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |