Բաքուն հաստատել է Լևոն Մնացականյանի ձերբակալման փաստը![]() 29 սեպտեմբերի 2023 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Բաքուն պաշտոնապես հաստատել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն ՄՆացականյանի ձերբակալման փաստը Լաչինի անցակետում։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը, գրում է Trend-ը։» Մնացականյանը ՊԲ հրամանատարն էր 2015-2018թթ․։ Նա ձերբակալվել է սեպտեմբերի 27–ին։ Ադրբեջանցիները սեպտեմբերի 27-ին ձերբակալել են նաև Արցախի ՊԲ նախկին փոխհրամանատար, գեներալ–մայոր Դավիթ Մանուկյանին։ Սեպտեմբերի 27–ին Լաչինի անցակետում ադրբեջանցիների կողմից ձերբակալվել է նաև ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նրան տեղափոխել են Բաքու, մի քանի հոդվածով շինծու մեղադրանքներ ներկայացրել և 4 ամսով կալանավորել։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |