Ֆրանսիայից ուղարկված 5 տ մարդասիրական բեռը հասել է ՀՀ

Ֆրանսիայից ուղարկված 5 տ մարդասիրական բեռը հասել է ՀՀ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայից ուղարկված մարդասիրական բեռը հասել է Հայաստան, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ընդունել են 5 տոննա բեռը:

Նվիրատվությունը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղեր` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացածների բուժման համար:

Նանուշյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի գործընկերներին, ովքեր օգնում են Հայաստանին այս դժվար օրերը հաղթահարելու և հիվանդներին անհրաժեշտ բժշկական պարագաներով ապահովելու հարցում:

Ավելի վաղ Ֆրանսիան հայտարարել էր, որ բժշկական պարագաներով և սարքավորումներով բեռնված օդանավ կուղարկի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում բենզալցակայանի պայթյունից տուժած անձանց առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար։ Տուժած բոլոր պացիենտները Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցից տեղափոխվել են Հայաստան։ ՀՀ ԲԿ–ներում բուժվում են նաև ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորվածները։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---