Տարածաշրջանում գերիշխող տերություններ կդառնան Թուրքիան եւ Ռուսաստանը30 ապրիլի 2009 - 00:44 AMT PanARMENIAN.Net - 1915 թվականին Օսմանյան կայսրությունում մոտ մեկ միլիոն քրիստոնյա հայերի ոչնչացումից գրեթե հարյուր տարի անց, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եւ վերջինիս հայ գործընկեր Սերժ Սարգսյանը բեկման են հասել իրենց ծայրահեղ նրբանկատ բանակցություններում, The New York Times թերում «Հայ-թուրքական բանակցություններ.«խաղադրույքներ բարձր են» հոդվածում գրում է Ջու Դեմփսին:«Անցյալ շաբաթ, նրանք մշակել էին «ճանապարհային քարտեզ», որը կարող է հանգեցնել դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանն ու սահմանի բացմանը: Եթե համաձայնագիրը հաջողություն ունենա, ապա դա մեծ նշանակություն կունենա ողջ տարածաշրջանի համար: Այդ դեպքում, տարածաշրջանում Միացյալ Նահանագներն ու Եվրամիությունն իշխող դիրք չեն զբաղեցնի, նրանց դերն այդ խաղաղ գործընթացում շատ փոքր է: Գերիշխող տերություններ կդառնան Թուրքիան եւ Ռուսաստանը` երկու նախկին մեծ կայսրություններ, որոնք ձգտում են վերականգնել իրենց ազդեցությունը գազով եւ նավթով հարուստ ու դեպի Եվրոպա տարանցման կարեւոր երթուղի հանդիսացող տարածաշրջանում: Գլխավոր հաղթողը կարող է դառնալ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Թուրքիայի վարչապետն ու Արդարության ու զարգացման իսլամական կուսակցության առաջնորդը», - գրում է Դեմփսին: Դրա հետ մեկտեղ նա նշում է, որ բանակի ազդեցության տակ Թուրքիայի իրար հաջորդող բոլոր կառավարությունները Հայոց ցեղասպանությունը չճանաչելը համարում էին ազգային հպարտության գործ, եւ նույնիսկ հայերի կոտորածի մասին հիշատակումը սահմանվել էր որպես հանցագործություն: Էրդողանն արդեն իսկ հարկադրված էր շատ մեծ քայլ կատարել, երբ իր համաձայնություն էր տվել թուրք-հայկական հատուկ պատմական հանձնաժողովի ստեղծմանը, այն նպատակով, որպեսզի այդ հարցն ի չիք չդարձներ դիվանագետների ջանքերը: «Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ առաջխաղացումը նյարդայնացնում է Արդբեջանին: Վերջինս երկյուղ է կրում, որ Թուրքիան եւ Հայաստանը կկարգավորեն հարաբերություններն առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման: Հնարավոր օգուտը մեծ է: Ադրբեջանը կվերականգներ իր տարածքի մեծ մասի վերահսկողությունը, իսկ Ռուսաստանն առավել ուժեղ դիրք կզբաղեցներ Ադրբեջանի հետ էներգետիկ պայմանագրերի կնքման հարցում, չնայած նույնիսկ նրան, որ Ադրբեջանը բանակցություններ է վարում Եվրամիության հետ եվրոպական Nabucco խողովակաշարի համար գազի մատակարարումների շուրջ: Ռուսաստանը նաեւ կարող է դառնալ ցանկացած խաղաղ համաձայնագրի երաշխավորը`Ղարաբաղ ուղղորդելով իր խաղարար զորքերը եւ դրանով ամրապնդելով իր ազդեցությունը տարածաշրջանում: Եվ վերջապես, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կթուլացներ նաեւ Վրաստանին, որի տարածք անցյալ տարվա օգոստոսին ներխուժել էր Ռուսաստան: Եթե սահմանը կրկին բացվի, ապա Հայաստանը կարող է նոր երթուղի հանդիսանալ էներգակիրների եւ այլ ապրանքների տարանցման համար, ինչը կմարգինալացնի Վրաստանին: Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի համար այդ ողջ գործընթացի արդյունքը կարող է միանշանակ չլինել: Անկայուն Հարավային Կովկասը, որտեղ ծաղկում է կոռուպցիան, թմրանյութերի մաքսանենգությունն ու մարդկանց առեւտուրը, իսկ պետական իշխանության մարմիններն արդյունավետ չեն գործում, կարող էր առավել խաղաղ եւ հարուստ դառնալ: Սակայն եթե Միացյալ Նահանգներն ու Եվրոպան չարձագանքեն Թուրքիայում տեղի ունեցող խոշոր փոփոխություններին, ապա կարող են կորցնել իրենց աղդեցության զգալի մասը, երբ Թուրքիան եւ Ռուսաստանը` նոր տարածաշրջանային գերտերությունները, վերադառնան ազդեցության իրենց պատմական ոլորտներ», - ընդգծվում է հոդվածում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |