Թուրք նախարար․ ՀՀ հետ քննարկում ենք «Զանգեզուրի միջանցքի բացումը», հնարավոր է նաև Իրանն ապահովի![]() 2 հոկտեմբերի 2023 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, թե Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ «43 կմ երկարությամբ Զանգեզուրի միջանցքի բացումը»։ «Նաև հնարավոր է, որ միջանցքն ապահովի Իրանը։ Մենք մտածում ենք այն մասին, թե ինչպես արագ կյանքի կոչենք այդ ծրագիրը»,– ասել է նա, գրում է Minval.az-ը։ Ըստ թուրք նախարարի, նոր երթուղու շնորհիվ Անկարան մեկ գծով կմիավորի «թուրքական հանրապետություններն ու Հեռավոր Արևելքը»։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 26–ին Նախիջևանից վերադառնալիս հայտարարել էր, որ եթե Հայաստանը խոչընդոտի «Զանգեզուրի միջանցքը» բացելուն, այն կարող է անցնել Իրանով, ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |