ՀՀ-ից ՌԴ արտահանվող կոնյակը հսկվում է. Մոտ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում 3 հոկտեմբերի 2023 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանից Ռուսաստան մեկնող մոտ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության: Այդ տեղեկությունը հաստատել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը, հայտնում է Արմենպրեսը: Նրա տվյալներով՝ մոտ 60 մեքենա սպասում է հսկողության ավարտին: «Կոնյակի նկատմամբ հսկողությունը շատ շուտ է սկսվել Ռուսաստանում: Մարտ-ապրիլ ամիսներից ռուսական մաքսային ծառայությունը մաքսային հսկողություն է սկսել իրականացնել Հայաստանից ներմուծված կոնյակների նկատմամբ: Դա բացատրում են նրանով, որ հայտնաբերել են խախտումներ՝ կեղծ կոնյակներ և այլն: Մի քանի օր առաջ հսկողությունն ավելի են ուժեղացրել: Եթե նախկինում հսկողությունն իրականացվում էր կոնկրետ ինչ-որ արտահանողների կամ ներմուծողների նկատմամբ, այս պահին Հայաստանից եկող ամբողջ կոնյակը ենթարկվում է մաքսային հսկողության»,-ասել է Հակոբյանը: Նա բացատրել է, որ հսկողությունը լինում է երկու տեսակի՝ փաստաթղթային կամ զննում: Զննման արդյունքում հնարավոր է որոշում կայացվի ապրանքն ուղարկել փորձաքննության: Երբ ապրանքն ուղարկվում է փորձաքննության, մեքենաները ստիպված են լինում սպասել անցակետում մինչև պատասխանների գալը: Մաքսային կցորդի խոսքով՝ մեքենաների կուտակումների պատճառը հիմնականում հենց դա է լինում, որ սպասում են փորձաքննության պատասխանին: Այն կարող է տևել 1 շաբաթից մինչև 1 ամիս: «Բայց դա նաև չի խանգարում, որ մեքենաները շարունակեն ձևակերպվել և դուրս գալ, որովհետև Հայաստանից Ռուսաստան մտնող բեռները բնականոն կերպով ձևակերպվում և մտնում են Ռուսաստան: Ընդհանուր ծավալի վրա դա չի ազդում»,-նշել է Հակոբյանը: Անդրադառնալով հնչող տեսակետին, թե այս ձևով Ռուսաստանը «տնտեսական պատժամիջոց» է կիրառում Հայաստանի նկատմամբ՝ մաքսային կցորդն ընդգծել է, որ ռուս գործընկերների հետ աշխատելու ընթացքում հիմնավորվում է, որ հայտնաբերվում են խախտումներ՝ կեղծ կոնյակներ, բաղադրության հետ կապված խախտումներ: Եվ հաշվի առնելով, որ հսկողությունը նոր չի դրվել, այլ՝ մարտ-ապրիլ ամիսներից՝ նա ենթադրում է, որ ռուսական կողմն իր հսկողության մեջ օբյեկտիվություն ունի: Պատասխանելով հարցին, թե արդյոք արհեստականորեն խոչընդոտներ առաջացնելու միտում չի՞ տեսնում՝ Հակոբյանն ասել է՝ եթե Հայաստանում էլ ինչ-որ ապրանքի մեջ խախտումներ են հայտնաբերվում, բոլոր դեպքերում հսկողությունն ուժեղացվում է: «Խախտումները շատացել են, դրանի՞ց է հսկողությունն ուժեղացել, թե՞ ինչ-որ քաղաքական ենթատեքստ կա, չեմ կարող պատասխանել հարցին, որովհետև այդ տեղեկությանը չեմ տիրապետում»,-ասել է կցորդը: Վերին Լարսի անցակետով Հայաստանից Ռուսաստան այլ բեռներ տեղափոխող բեռնատարների հետ կապված խնդիրների մասին տեղեկություններ չեն ստացվել: Այս պահին շատ մեծ ծավալով հայկական բեռները մտնում են Ռուսաստան: Մաքսային կցորդի խոսքով՝ թողունակության այսպիսի ծավալ չի եղել երբևիցե: Այս պահին օրական միջինը 200 բեռնատար մտնում է Ռուսաստան: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |