Անվճար բանկային քարտեր՝ արցախցիներին

Անվճար բանկային քարտեր՝ արցախցիներին

PanARMENIAN.Net - Ակբա բանկը, հաշվի առնելով Արցախի մեր հայրենակիցների՝ ներկա փուլում բանկային ծառայություններից օգտվելու խիստ անհրաժեշտությունը, նրանց 5 տարի ժամկետով անվճար սպասարկմամբ կտրամադրի MasterCard Standard և Visa Բարերար տեսակի քարտեր։

Արցախի հայրենակիցները նշված քարտերով հնարավորություն կունենան Ակբա բանկի բոլոր՝ 216 բանկոմատից անվճար կանխիկացում իրականացնել։ Բանկը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 64 մասնաճյուղ։

Ակբայի բանկային քարտերը հնարավոր է պատվիրել նաև առանց բանկ այցելելու՝ acba digital հարթակի միջոցով՝ անցնելով բիոմետրիկ նույնականացում (ուղեցույց

Ակբա բանկը Արցախի հայրենակիցների համար կապահովի նաև պատվիրված քարտերի անվճար առաքում՝ Հայաստանի ամբողջ տարածքում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---