Մահափորձ է կատարվել Armenia Today գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ

PanARMENIAN.Net - Այսօր գիշերը մահափորձ է կատարվել Armenia Today գործակալության համակարգող, նախկին փաստաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ: Մահափորձը տեղի է ունեցել այն տան մուտքի մոտ, որտեղ բնակվում է Կիվիրյանը, տեղի ժամանակով մոտ 05:00-ին: Արգիշտի Կիվիրյանին ծեծի են ենթարկել, հետո կրակել են գլխին, այս պահի դրությամբ գտնվում է վերակենդանացման բաժնում: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ի թղթակցին, այս պահի դրությամբ նա գտնվում է վերակենդանացման բաժնում:



Պատահարի այլ մանրամասներ չեն հաղորդվում: Տուժածի գործընկերները գտնում են, որ մահափորձը կապված է Ա.Կիվիրյանի պրոֆեսիոնալ գործունեության հետ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---