Մայիսի 8-ին Պրահայում տեղի կունենա Nabucco-ին նվիրված գագաթնաժողովը30 ապրիլի 2009 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հրավիրվել է մայիսի 8-ին ԵՄ-ի նախաձեռնությամբ Պրահայում կայանալիք Nabucco-ին նվիրված գագաթնաժողովին: Ինչպես հաղորդում է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը, մասնակցության պաշտոնական հրավեր են ստացել Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Վրաստանի ու Թուրքիայի պետության ու կառավարության ղեկավարները: Ընդ որում որպես դիտորդ հրավիրվել են Իրաքի, Եգիպտոսի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները: Եվրամիության կողմից հովանավորվող Nabucco նախագիծը նախատեսում է բնական գազի առաքում մերձկասպյան տարածաշրջանից մինչեւ Ավստրիա` Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի ու Հունգարիայի տարածքով: Ռուսաստանը նախատեսում էր որոշակի փաստաթղթեր ստորագրել «Հարավային հոսանք» նախագծի վերաբերյալ, որը համարվում էր Nabucco-ի մրցակիցն անցած շաբաթ Սոֆիայում կայացած գագաթնաժողովում: Գազամուղը պետք է անցնի Սեւ ծովի հատակով եւ Բուլղարիայի, Սերբիայի ու Հունգարիայի տարածքով մինչեւ Ավստրիա: Պրահայում կայանալիք գագաթնաժողովից մեկ օր առաջ ԵՄ-ն նախատեսել է նաեւ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) մասնակից երկրների առաջին գագաթնաժողովը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |