Իսրայելը հրթիռակոծվում է Գազայից․ Իսրայելական կործանիչները հարվածում են ՀԱՄԱՍ–ի դիրքերին![]() 7 հոկտեմբերի 2023 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7–ի վաղ առավոտյան իսրայելցիներն արթնացել են զանգվածային հրթիռակոծություններից, որոնք իրականցվում են Գազայի հատվածից։ Կա զոհ և վիրավորներ, հայտնում է News.israelinfo.co.il-ը։ Օդային տագնապ է հնչել Թել Ավիվում, Գուշ Դան, Քաֆար Սաբե, Բեեր Շևա, Աշդոդ, Աշկելոն և այլ քաղաքներում։ Մարտեր են ընթանում Աշկելոնի շրջանում։ Դատաստանի պատերազմից ի վեր նման զանգվածային գործողություններ Իսրայելում չեն եղել։ «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ տասնյակ քաղաքներ, որոնք հայկական բնակչություն ունեն, առավոտը դիմավորել են ռմբապաստարաններում: Չերնամորյանի խոսքով` հատկապես ծանր հրթիռակոծության են ենթարկվել Իսրայելի հարավային շրջաններն ու քաղաքները՝ Աշդոտ, Աշկելոն, Կիրյատ Գատ, Սդերոտ, Բեեր Շևվա, Սդերոտ քաղաքները: Իսկ Աշկելոնում հրթիռն ընկել է շենքի վրա, կա մեկ զոհ, վիրավորների և տուժածների մասին դեռ չի հաղորդվում: Տեղեկություններ կան, որ գրոհայինների խմեբրին հաջողվել է ներթափանցել երկրի խորքերը։ Իսրայելը հայտարարել է «Երկաթե թրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Պահեստազորայինների հավաք է հայտարարվել, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) տասնյակ կործանիչներ հարվածներ են հասցնում ՀԱՄԱՍ–ի դիրքերին Գազայի հատվածում, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ ԶԼՄ–ների, հրթռային հարվածներից առնվազն 5 մարդ է զոհվել, ևս 118–ը` վիրավորվել։ ՀԱՄԱՍ–ի ռազմական թևն իր հերթին հայտարարել է, որ գործողություն է սկսել Իսրայելի դեմ։ Նրանք պնդում են, որ մոտ 5000 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |