Արդեն հինգ երկիր հրաժարվել է Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց

PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի մասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին եւ իր դիտորդներին չի ուղղորդի, եւ ուրիշներին էլ խորհուրդ չի տա: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Առաջիկա զորավարժություններին իրենց բացասական վերաբերմունքի մասին պաշտոնապես հայտարարել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռագոզինը:



Ռուսաստանի «խորհրդով» արդեն 5 երկիր հրաժարվել է մասնակցել զորավարժություններին` Լատվիան, Էստոնիան, Ղազախստանը, Սերբիան եւ Մոլդովան:



ՆԱՏՕ-ի զորավարժությունները կկայանան Վրաստանում մայիս-հունիս ամիսներին Վազիսուբանիում ՌԴ նախկին ռազմակայանի տարածքում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---