Տիգրան Ավինյանը՝ Երևանի քաղաքապետ10 հոկտեմբերի 2023 - 11:37 AMT PanARMENIAN.Net - ՔՊ-ից Տիգրան Ավինյանն ընտրվել է Երևանի քաղաքապետի պաշտոնում: Քվեարկությանը մասնակցել է Երևանի նորընտիր ավագանու 37 անդամ, 32-ը կողմ է քվեարկել, 5 թեկնածու՝ դեմ: Անվավեր քվեաթերթիկ չկար։ Ավինյանը քաղաքապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր։ Երևանի ավագանու առաջին նիստին մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները։ Քվորումն ապահովված էր։ Նիստը բոյկոտել են «Մայր Հայաստանը» և «Ազգային առաջընթացը»։ Քվեարկությունից հետո «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանն ասել է, որ «Հանրապետություն» կուսակցությունը քվեարկել է Երևանում «իշխանություն ձևավորելու օգտին, իրավիճակը հանգուցալուծելու օգտին»։ Քվեարկությունը բաց է ընթացել։ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքն ու Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» չեն մասնակցել նիստին։ Նրանք հայտարարել էին, որ չեն մասնակցելու ավագանու առաջին նիստին՝ բացառելու համար ՔՊ վերարտադրությունը մայրաքաղաքում և նոր ընտրությունների հասնելու նպատակով։ Մինչդեռ «Հանրային ձայն» կուսակցությունը, որի ղեկավարն է նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը, հայտարարել էր, որ նոր ընտրությունների գնալ չի պատրաստվում, այդ ուժի անդամները ներկա էին նիստին։ Ավագանու նիստի օրակարգում է նաև հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրման և ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանման հարցերը։ Նիստին զուգահեռ Երևանի քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ մի շարք նախաձեռնությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա են իրականցնում՝ դիմելով ոչ իշխանական ուժերին, հայտնում է «Ազատությունը»։ «Ձեր քաղաքական ուժին տրված վստահության քվեն պայմանավորված է եղել այդ ուժի ընդդիմադիր կեցվածքով և այն ակնկալիքով, որ չեք համագործակցելու և ձեր ձայները չեք օգտագործելու հօգուտ իշխանական ներկայացուցչի: Սույնով հիշեցնում ենք, որ մենք՝ ձեր ընտրողները, ներկայիս ռեժիմի հետ որևէ համագործակցության, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության հաղթանակին որևէ կերպ նպաստելու մանդատ Ձեզ չենք տվել»,–ասել են նրանք։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |