Հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծումը «Պանդորայի տուփն է»

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմության իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծամն հարցը լուրջ վտանգ է ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգության համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարել է Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը: «Անկարայի հանձնաժողով ստեղծելու գաղափարը Պանդորայի տուփն է: Եթե այն բացվի, ապա թուրք հանրությունը կդառնա սեփական պատմության շատ անցանկալի մանրամասների վկան եւ դա ցավալի արդյունք կունենա»,-ասել է հայ պատմաբանը: Ինչպես նշել է Հ.Դեմոյանը, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հանձնաժողովի ստեղծման գաղափարն ի սկզբանե եղել է թուրքական քարոզչության մասը:



«Թուրքիայում հիանալի գիտեն, թե ինչպիսին է Հայաստանի արձագանքը նման առաջարկներին, գիտեն, որ պաշտոնական Երեւանը կհրաժարվի այդ գաղափարից, քանի որ Հայոց ցեղասպանության փաստը չի կարող քննարկման առարկա լինել»,-ասել է թանգարան-ինստիտուտի տնօրենը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---