Կոլոննա. Ֆրանսիան և Գերմանիան Հայաստանին աջակցելու հավակնոտ ծրագիր են առաջարկել![]() 12 հոկտեմբերի 2023 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլաննան Սենատում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Ֆրանսիան և Գերմանիան Հայաստանին աջակցելու հավակնոտ ծրագիր են առաջարկել։ «Եվրոպական մակարդակով մենք Գերմանիայի հետ առաջարկել ենք Հայաստանին աջակցելու հավակնոտ ծրագիր, որը հոկտեմբերի 23-ին կլինի Խորհրդի օրակարգում՝ հատուկ նպատակ ունենալով ուժեղացնել եվրոպական դիտորդական առաքելությունը»,–ասել է նա, հայտնում է Factor.am-ը։ Նա ասել է նաև, որ Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի կողքին է։ «Վարչապետը վերահաստատել է մեր հանձնառությունը, որը մենք մեզ վրա ենք վերցնում Անվտանգության խորհրդից մինչև Երևան։ Ոչ ոք Հայաստանի համար այնքան բան չի անում, որքան Ֆրանսիան, մեր բոլոր պարտավորությունները կպահպանվեն։ 12․5 միլիոն եվրոյի մարդասիրական օգնությունը բաշխվում է։ Մենք տարհանել ենք չորս ծանր վիրավորների, որոնք հոսպիտալացվել են Ֆրանսիայում։ Քննարկումներ են ընթանում Հայաստանին պաշտպանական նպատակներով ռազմական տեխնիկա ձեռք բերելու հնարավորություն տալու համար։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մենք կոչ արեցինք ազատ արձակել ձերբակալվածներին և հիշեցրինք Լեռնային Ղարաբաղում հայերի ապրելու իրավունքը։ Մենք հիշեցնում ենք Խորհրդին իր պարտականությունների մասին՝ որոշման նախագծին հասնելու նպատակով։ Մենք թույլ չենք տա, որ ուժի կիրառումը որոշի հայերի ապագան»,–ասել է Կոլոննան։ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3–ին Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարել է, որ Փարիզն իր համաձայնությունն է տվել ՀՀ հետ ապագա պայմանագրի կնքման համար, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել, որ Հայաստանը կարողանա իր պաշտպանությունը ապահովել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |