Պետրակովը՝ Լատվիայի հետ խաղի մասին. Իմ մարզչական պարտությունն է13 հոկտեմբերի 2023 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Եվրո-2024-ի ընտրական փուլի Լատվիա-Հայաստան խաղում կրած 2:0 հաշվով պարտությունից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում ասել է, որ դա իր մարզչական պարտությունն էր, հայտնում է Armsport-ը։ Նա նշել է, որ պատասխանատվությունը վերցնում է իր վրա։ «Շնորհավորում եմ մրցակցին արժանի հաղթանակի համար։ Կարծում եմ՝ սա իմ մարզչական պարտությունն է, պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Այսօր դեռ առավոտյան նախավարժանքին զգացի, որ տղաների տրամադրվածությունը մի փոքր այն չէ։ Երևի շատերը մտածում էին, որ ուղղակի կարգի հաշվին կարող ենք հաղթել նրանց, բայց չստացվեց։ Լատվիան հավաքված էր խաղում, կռիվ էր տալիս։ Սա ամբողջովին իմ պարտությունն էր»,-ասել է Պետրակովը։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |