Գառնիում սինթետիկ թմրամիջոցների լաբորատորիա են գտել13 հոկտեմբերի 2023 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Գառնիում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների լաբորատորիա: Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի 33- ամյա մի բնակչուհի և ՌԴ 31-ամյա մի քաղաքացի իրացման նպատակով ապօրինի ձեռք են բերում, պատրաստում և պահում առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ: Տեղեկությունը ստուգելու նպատակով ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ նրանք համատեղ բնակվում են Կոտայքի մարզի Գառնի գյուղի առանձնատներից մեկում, որտեղ էլ պատրաստում և համացանցի միջոցով իրացնում են թմրամիջոցներ։ Ըստ տեղեկությունների` նրանց բնակության վայրում կար սինթետիկ թմրանյութեր պատրաստելու լաբորատորիա և մարիխուանա ստանալու հատուկ սարքավորումներով կահավորված տարածք: Տեղեկությունը փոխանցվել է Աբովյանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հոկտեմբերի 11-ին խուզարկվել է Գառնիի նրանց բնակության վայրը, որտեղ էլ հայտնաբերվել է մոտ 60 գրամ մեֆեդրոն տեսակի թմրամիջոց, մոտ 8 գրամ մարիխուանա, մոտ 51 գրամ մեթամֆետամին, հարմարեցված տարաներում աճեցված կանեփի 30 բույս, տարբեր տարողությամբ 23 տարա՝ լցված ընդհանուր մոտ 12 լիտր տարատեսակ քիմիական նյութերով և պրեկուրսորներով, ինչպես նաև թմրամիջոցներ պատրաստելու համար նախատեսված ապակե կոլբաներ, գործիքներ, թմրամիջոցներ պատրաստելու և աճեցնելու համար նախատեսված այլ սարքավորումներ: Նույն գործի շրջանակում տան մոտ ձերբակալվել և ոստիկանության Կոտայքի բաժին է տեղափոխվել է Երևանի 37-ամյա մի բնակիչ, որը բանավոր հայտարարել է, որ մեքենայում կա օդաճնշիչ ատրճանակ և մեֆեդրոն տեսակի թմրամիջոց, որը ձեռք էր բերել 33-ամյա բնակչուհուց: Նույն որը խուզարկվել է նաև Երևանի Ֆուչիկի փողոցում գտնվող 33-ամյա կնոջ մեկ այլ բնակության վայր. հայտնաբերվել է մարիխուանա և զիպ փականով 187 տոպրակ՝ նախատեսված թմրամիջոցներ իրացնելու համար։ Ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կոտայքի բաժին է տեղափոխվել Ֆուչիկի փողոցի 28-ամյա մի բնակիչ: Քրեական վարույթի շրջանակում բոլոր անձինք ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |