Հոկտեմբերի 16–ին Թել Ավիվից 220 ՀՀ քաղաքացի կտարհանվի Երևան![]() 16 հոկտեմբերի 2023 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Իսրայելում ՀՀ դեսպանությունը հոկտեմբերի 16–ին Թել Ավիվից Երևան քաղաքացիների կտարհանի, հայտնում է դեսպանության ֆեսյբուքյան էջը։ «Հիշեցնում ենք Թել Ավիվ-Երևան չվերթի համար հարցաթերթիկ լրացրած և ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հեռախոսազանգ ստացած անձանց հոկտեմբերի 16-ին, առավոտյան ժամը 8։00-ին լինել «Բեն Գուրիոն» օդանավակայանում (Terminal 3, Zone A, counters 12-15)»,- ասված է գրառման մեջ։ Իսրայելի Թել Ավիվ քաղաքից 220 ՀՀ քաղաքացու Երևան տեղափոխելու համար հատուկ չվերթի ինքնաթիռն արդեն մեկնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։ Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «Բեն Գուրիոն» միջազգային օդանավակայանում ՀՀ դեսպանատունը դեսպան Արման Հակոբյանի գլխավորությամբ կազմակերպում է չվերթի գրանցումը։ «Առանձնակի շնորհակալություն ՀՀ կառավարությանը, ԱԳՆ–ին, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակին, ՀՀ դեսպանատանը, Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմին։ Բարի թռիչք»,–ասվում է գրառման մեջ։ Հոկտեմբերի 7–ի վաղ առավոտյան իսրայելցիներն արթնացել են զանգվածային հրթիռակոծություններից, որոնք իրականցվում են Գազայի հատվածից։ Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Իսրայելում ռազմական դրություն է հայտարարվել։ Իսրայելը պատասխան հարվածներ է հասցնում Գազայի հատվածին, որտեղ նույնպես շատ են զոհերը։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, որ Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ չկան։ ՄԱԿ ԱԽ–ն հոկտեմբերի 8–ին տեղի ունեցած փակ նիստի արդյունքում հայտարարություն չի ընդունել պաղեստինա–իսրայելյան համակարտության գոտում իրավիճակի վերաբերյալ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |