ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի ՀՀ, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ![]() 16 հոկտեմբերի 2023 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հոկտեմբերի 16-23-ը այցելելու է Հայաստան, Ադրբեջան ու Լեռնային Ղարաբաղ՝ կենտրոնանալով հակամարտությունից տուժած մարդկանց իրավունքների վրա։ Այդ մասին ասվում է Եվրոպայի խորհրդի տարածած հաղոդագրության մեջ, հայտնում է Factor.am-ը։ Նշվում է, որ հանձնակատարը հանդիպումներ է ունենալու պետական պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու քաղաքացիական հասարակության հետ։ Այցի վերջում հրապարակվելու է հայտարարություն։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |