Ադրբեջանը ջրի պակասից առավել տառապող 20 երկրի թվում է![]() 16 հոկտեմբերի 2023 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը ջրի պակասից առավելա տառապող 20 երկրի թվում է։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ–ի Պարենային և գյուղատնտեսական կազմակերպության ներկայացուցիչ Մուհամմադ Նասարը Բաքվում։ «Ադրբեջանում ջրային ռեսուրսների 70 տոկոսն օգտագործվում է գյուղատնտեսության կարիքների համար։ Հուսով եմ, որ գյուղատնտեսության և սննդային գիտությունների ֆակուլտետը կնպաստի ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը»,–ասել է նա, գրում է Haqqin.az-ը։ ՄԱԿ ներկայացուցիչը նշել է նաև, որ աշխարհում ջրային օբյեկտների միայն 3-4 տոկոսը կարող է օգտագործվել որպես խմելու ջուր։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |