«Ինտերը» մտադիր է երկարացնել պայմանագիրը Մխիթարյանի հետ

«Ինտերը» մտադիր է երկարացնել պայմանագիրը Մխիթարյանի հետ

PanARMENIAN.Net - Միլանի «Ինտերը» մտադիր է երկարացնել պայմանագիրը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, հայ ֆուտբոլիստը պատրաստ է մնալ ակումբում, գրել է Quotidiano Sportivo–ն։

Ակումբը նոր պայմանագիր է առաջարկում 34–ամյա ֆուտբոլիստին մինչև 2025–ի ավարտը՝ ևս մեկ խաղաշրջանով երկարացնելու հնարավորությամբ։ Ընդ որում «Ինտերը» պատրաստ է պահպանել Մխիթարյանի այժմյան աշխատավարձը, որը տարեկան կազմում է 3․8 մլն եվրո, գրում է Championat.com-ը:

Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է 2024–ի ամռանը։

Մխիթարյանը «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2022–ից։ Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 8 խաղի է մասնակցել Ա Սերիայում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանը հրաժարվել է Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը տեղափոխվելուց, որտեղ նրան խոստացել էին կրկնապատկել աշխատավարձը։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---