Երևանի համար 250 էլեկտրական ավտոբուս ձեռք կբերվի

Երևանի համար 250 էլեկտրական ավտոբուս ձեռք կբերվի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել 250 էլեկտրական ավտոբուս: Նախագիծը կյանքի կոչելու համար ՎԶԵԲ-ի հետ բանակցություններն արդեն սկսված են, հայտարարվել է քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։

Երևանում 2024–ից մեկ վարչական շրջանում կմեկնարկի ճանապարհների ընթացիկ սպասարկման փորձնական ծրագիրը: Նախագծով հաղթող ճանաչված ճանապարհաշինական ընկերությունները տարին 12 ամիս զբաղվելու են փոսային նորոգմամբ, ճանապարհների ճաքալցմամբ և գծանշումներով, ճանապարհային նշանների և անվահրիչների տեղադրմամբ, պահպանմամբ ու սպասարկմամբ:

Գծանշումների պարագայում կա հստակ պահանջ. հաջորդ տարվանից գործընթացը կիրականացվի թերմոպլաստով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---