Իրանի ԱԳՆ խոսնակը՝ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին․ Ադրբեջանից պետք է պատասխանեն այդ հարցին![]() 16 հոկտեմբերի 2023 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Նասեր Քանանին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունները Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին։ «Ադրբեջանցի գործընկերները պետք է պատասխանեն այդ հարցին», - ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ընդգծել է Քանանին, հայտնում է Aysor.am-ը։ «Մեզ համար կարևոր է խաղաղությունն ու կայունությունը Կովկասում: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Մենք տարածաշրջանային մեխանիզմը համարում ենք խնդիրների լուծման միակ ճանապարհը», - հավելել է ԱԳՆ խոսնակը։ ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել է Politico պարբերականի՝ «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակումը։ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը «սխալ է» և «չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինքենն ասել է օրենսդիրներին»։ Photo. AP
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |